Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Art21 հեռուստաընկերությունը չորս տարեկան է

Art21 հեռուստաընկերությունը չորս տարեկան է
28.03.2017 | 15:40

Հայաստանի մշակութային միակ հեռուստաալիքը` Art21 հեռուստաընկերությունը, չորս տարեկան է:

Մշակութային ալիքը մասնավոր շուրջօրյա հեռուստաընկերություն է, որը ղեկավարում է հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը: «Իրատեսի» հետ զրույցում ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ մեր օրերում դժվար է շուրջօրյա մշակութային ալիք հեռարձակել: Նրա կարծիքով` մշակութային ալիք լինելու փաստն արդեն բացառիկ է. «Մեր հեռուստադիտողներին հիմնականում հետաքրքրում են կենսագրական, վավերագրական հաղորդումները, ինչպես նաև սև ու սպիտակ լավագույն ֆիլմերը: Շատ ծրագրեր ունենք, հուսանք, որ մշակույթի նախարարությունն էլ կլինի մեր կողքին և կօգնի լավագույնս ներկայացնել մեր մակութային ժառանգությունը:
Art21 հեռուստաընկերությունը հեռարձակում է օրական 19 ժամ իր սեփական կայքում, ինչպես նաև որոշ կաբելային ցանցերում:


Մշակութային ալիքը հիմնադրվել է 2014-ի մարտի 29-ին` Երևանում: Հեռարձակումը սկսվել է 2015-ի փետրվարի 5-ից: Անդրադառնում է արվեստի գրեթեր բոլոր ճյուղերին՝ գեղարվեստ, պարարվեստ, երգարվեստ և այլն:


Ներկայումս մշակութային ալիքի եթերին կարելի է հետևել ինչպես համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ IOS և Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ